Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անկարան արգելում է գերմանացի օրենսդիրների մուտքը Քոնիայի ռազմակայան

Անկարան արգելում է գերմանացի օրենսդիրների մուտքը Քոնիայի ռազմակայան
16.07.2017 | 02:03

Թուրքիայի իշխանությունները արգելել են գերմանացիր օրենսդիրների մուտքը Քոնիայում ՆԱՏՕ-ի ռազմակայան: Գերմանիայի ԱԳՆ-ն հաղորդում է, թե Անկարան խնդրել է հետաձգել այցը՝ որպես փաստարկ բերելով երկկողմ հարաբերությունների վիճակը: Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորների մուտքը նաև Ինջիրլիքի ավիաբազա, որից հետո Բեռլինը որոշել է դուրս բերել զորախումբը Ինջիրլիքից:

«Այժմ կառավարությունը, հատկապես կանցլեր Անգելա Մերկելը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Քոնիայում գտնվող մեր զինվորների հետ տեսակցությունը երաշխավորելու համար»,- հայտարարել է կանցլերի կոալիցիոն գործընկեր կուսակցության պատգամավորը՝ հիշեցնելով, որ Գերմանիայում զինված ուժերը ենթարկվում են Բունդեսթագին, և պատգամավորների հանդիպումները զինվորների հետ պարտադիր պայման են համագործակցությունը շարունակելու համար:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ